Սովորել եմ առանց քեզ ապրել- Սկզբից դժվա՜ր էր, Հետո՝ առավել, Նույնիսկ եկավ տխո՜ւր մի պահ, Որ թվա՜ց թե Ապրել չկա՛ առանց քեզ: Պա՜հը պահի վրա կուտակվեց Ու մի օ՜ր էլ (չէի ասի թե գեղեցի՜կ) Այդ պահերի գումարումի՜ց Մեջս ի՜նչ-որ բան պայթեց… Ասե՜ս քանդվեց, Ասե՜ս փլվեց Տարիներով կառուցված Քնքո՜ւշ ու նուրբ մի աշխարհ- Առաջացավ անթափանցիկ Զգացմունքի մի պատվար, Մի կողմում ե՜ս, մի կողմում դո՜ւ- Մեր միջև մի անջրպե՜տ, Ես՝ սովորս խարխափելու, Դու՝ չգիտե՜մ թե ինչպես: Խարխափելը դարձավ ապրե՜լ Կամ խաբում եմ կսկիծից, Թե վաղո՜ւց եմ սովորել Ապրե՜լ առանց ի՛նքս ինձ… |