ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Միքայել Մինասյանն այսօրվա իր հարցազրույցով ձևավորեց նոր քաղաքական օրակարգ. Վահան Բաբայան
17:40, 17.08.2019
2888 | 0
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Միքայել Մինասյանն այսօրվա իր հարցազրույցով ձևավորեց նոր քաղաքական օրակարգ

Օրվա իշխանությունների սնանկ քաղաքականությունը իրոք հիմնված է հեղինակություն վայելող մարդկանց չեզոքացումով, քանի որ իրենց համար այլ գործ անկարող են գտնել:

Երկիրը թաղվում է խնդիրների մեջ իսկ լուծումներ չկան, միայն խոսքեր և կրկին խոսքեր, մնում է աղմկոտ ձերբակալությունները շարունակել և այս անգամ օգտագործել վերջին փամփուշտը:

Սերժ Սարգսյանի հավանական մեկուսացումով նրանք կկտրեն այն ճյուղը, որի վրա նստած են, նրանք չեն էլ կարող պատկերացնել թե ինչ քաղաքական ցունամի կբարձրանա երրորդ նախագահին ձերբակալելուց հետո, քանի հազար մարդ կկանգնի նախկին նախագահի կողքին:

Եվ հետո երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր