ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը Ծաղկաձորում
17:49, 17.08.2019
3852 | 0
Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում տեղի է ունեցել «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը, որտեղ ներկայացվել են մարզի գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային 25 ծրագրեր:
Համաժողովը մեկնարկել է Հայկական օրհներգի ներքո, որից հետո բացման խոսքով հանդես է եկել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Ողջունելով հյուրերին և արդյունավետ աշխատանք մաղթելով՝ մարզպետը ներկաների ուշադրությանն է ներկայացրել մարզն իր յուրահատկություններով ու զարգացման հայեցակարգի առանձնահատկություններով.
«Այսօրվա համաժողովին կներկայացնենք 10-ը հաջողված ձեռնարկությունների պատմություններ և շուրջ 25 ներդրումային ծրագրեր, որոնցից շատերը իրագործման փուլերում են գտնվում» , - նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Համաժողովում տեղի են ունեցել նաև «Կոտայքի մարզի արտադրատնտեսական հնարավորությունները և ներդրումների ներգրավման հեռանկարները» թեմայով քննարկումներ կլոր սեղանների շուրջ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, «Արմգրեյն» ՍՊԸ տնօրեն, գործարար Հարություն Մնացականյանը, «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի հայաստանյան համակարգող և «Ի վի Կոնսալտինգ» ընկերության գործընկեր Սևակ Հովհաննիսյանը:
Համաժողովին զուգահեռ անց է կացվել տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես:
«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովի ընթացքում ներկայացվել են նաև 10-ը հաջողված ձեռնարկությունների պատմություններ:
«Մարզում կան մի շարք գործող և վերակառուցման ենթակա ջրամբարներ, որոնցից առանցքային են Մարմարիկի և Աղբյուրակի ջրամբարները. միայն Մարմարիկի ջրամբարը ունի շուրջ 24 միլիոն խորանարդ մետր տարողունակություն և գործարկումից ի վեր այս տարի առաջին անգամ այն ամբողջովին ջրալցվել է։
Մարզում հիմնանորոգման կարիք ունեցող ջրամբարներից են Սևաբերդի ջրամբարը, որի հիմնանորոգման և գործարկման ուղղությամբ այս պահին տարվում են բանակցություններ, ներգրավվելով նաև մասնավոր ներդրողների:
Այս պահին կառավարության օրակարգում է Եղվարդի ջրամբարի կառուցման առաջնահերթ ծրագիրը, որի նախագիծը համաժողի ընթացքում կներկայացվի», -
համաժողովի ընթացքում ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Ծաղկաձորում մեկնարկած «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ ժամանակակից Կոտայքը արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել: Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը Խորհրդային Հայաստանի արդյունաբերության տանող ուժն են եղել.
«Այսօրվա մեր համաժողովը ևս մեկ առիթ է արձանագրելու, որ մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր:
Անհամբերությամբ սպասում ենք ծանոթանալու, թե ի՞նչ հաջողություններ և ծրագրեր ունեն գործարարները Կոտայքում և ուզում ենք տեսնել, թե Կառավարությունը ինչո՞վ կարող է աջակցել և խթանել՝ այդ ծրագրերը դարձնելու ավելի հաջողված:
Մեր հավաքական աշխատանքի ամենամեծ ուղղությունը պետք է լինի իրականության հետ ուղիղ կապ ունեցող և իրականությունից բխող լավ լուրերի ստեղծումը և այդ լավ լուրերով հնարավորինս շատ մարդկանց վարակելը», - համաժողովի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4853 | 0
16:18, 22.05.2020
5391 | 0
16:40, 11.05.2020
4218 | 0
դեպի վեր