ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր. Վահան Բաբայան
03:01, 19.08.2019
2982 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր:

Նախ վստահ եմ Հայաստանի ոչ մի ղեկավար իր երեխայի ծնունդը Բահամյան կղզիներում չի արել, իսկ արտերկրում ծնունդներ էս դարում կարող են անել շատ շատերը, դրա մեջ դատապարտելի որևէ բան չկա:
Դա նույնն է, երբ մարդուն մեղադրես, որ հանգտանում է արտերկրում կամ իր երեխային ուղարկում է արտերկիր սովորելու կամ բուժում է ստանում ուրիշ երկրներում կամ հարսանիք է անում այլ երկրում, դա մարդու իրավունքն ու ցանկությունն է:

Այս ամենը ունի ամբոխի հետ հումորային դաշտ մտնելու PR ենթատեքստ, ինչը իր պատկերացումով իբր կրկին մատնացույց է անելու նախկիններին:
Արդեն իրոք որևէ մտածող մարդու հետաքրքիր չի նման անիմաստ համեմատականներ անցկացնելը:
Համեմատում են մարդիկ ինչ կար մինչ մեգախոստումները և ինչ կա այսօր: Օվկիանոսը չգիտեմ, բայց հեղափոխական վաչապետի համար նույն կերպ փողոց են փակում, նա նույն ամառանոցում է ապրում և օգտվում բոլոր բարիքներից: Դե հեծանիվով գործի գնալն էլ պարզ է չէ՞ինչ եղավ»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
466 | 0
դեպի վեր