ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Նկարչին ցավ ու դառնություն է պատճառել ոչ թե իր պարտվելը մրցույթում, այլ անցյալի` իր պատկերած հերոսի «երկրորդ պարտությունը»
20:24, 20.08.2019
4121 | 0

Մ.թ.ա. 5-րդ դարի երկրորդ կեսի հույն նկարիչ Պարասիոս Եփեսոսցին՝ մեկ այլ հայտնի նկարչի՝ Զեքսիսի ժամանակակիցը, մի շարք վկայությունների համաձայն, հասարակության մեջ դուրս է եկել շատ թանկարժեք հագուստով՝ գլխին՝ ոսկեձույլ պսակ: Պարասիոսը միշտ ոսկե գավազանով է ման եկել, ոսկուց են բանված եղել նաև նրա սանդալների փոկերը: Ասում են` նա զվարթ խառնվածքի տեր մարդ է եղել, ստեղծագործելու ընթացքում միշտ երգել ու սուլել է:

Մի անգամ Սամոսում նա մրցում է ժամանակի մեկ այլ հայտնի նկարչի՝ «Իֆիգենիայի զոհաբերությունը» կտավի հեղինակ Տիմանթոսի հետ: Այս մրցակիցը վարպետությամբ նրան գրեթե չի զիջել, և Պարասիոսն այս անգամ պարտվել է (մրցույթին ներկայացրած նրա ստեղծագործությունը պատկերել է Աքիլեսի զենքի համար Ոդիսևսի ու Այաքսի վեճը):

Մրցույթում պարտվելուց հետո, երբ Պարասիոսի բարեկամները սկսում են նրան մխիթարել, նա պատասխանում է, թե ոչ թե պարտությունն է իրեն ցավ պատճառում, այլ Այաքսի` այժմ արդեն երկրորդ պարտությունը (Աքիլեսի զենքին տիրելու համար Այաքսի ու Ոդիսևսի վեճում Ոդիսևսն էր հաղթել):

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
170 | 0
դեպի վեր