ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Օգոստոսի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիայի հերթական ժողովը
11:04, 21.08.2019
2580 | 0
Ս.թ. օգոստոսի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիայի հերթական ժողովը, որին մասնակցեցին ֆեդերացիայի ղեկավար կազմն ու անդամ-կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացվեց ս.թ. սեպտեմբերի 14-15-ին կայանալիք՝ Հայաստանի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների 31-րդ առաջնության կանոնադրությունը, քննարկվեցին առաջնության անցկացման հետ կապված հարցեր: Ներկայացվեց նաև WKF-ի կողմից ընդունված՝ «ԱԿՖ անվտանգ սպորտի քաղաքականություն» փաստաթուղթը:
Այնուհետև տեղի ունեցան գլխավոր քարտուղարի ընտրություններ: Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Կարեն Վարդանյանը ընտրվեց Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիայի Գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Տեղի ունեցան նաև մեծահասակների և երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչների նշանակումներ: Ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի կողմից Հայաստանի կարատեի մեծահասակների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Արման Մակյանը, իսկ պատանիների և երիտասարդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ Սերյոժա Մակարյանը:

Armenian National Karate Federation Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիա

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր