ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Մարիամ Փաշինյանը կոչ է անում բոլորիս, որպեսզի խորը շունչ քաշենք և հանգստանանք. Տիգրան Վարդանյան
14:41, 21.08.2019
4039 | 0

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարիամ Փաշինյանը կոչ է անում բոլորիս, որպեսզի խորը շունչ քաշենք և հանգստանանք:

Մարիամ ջան, հիմա շատ խորը շունչ ես քաշում, հանգիստ նստում ես տեղդ և կարդա գրառումս: Մի բաժակ էլ ջուր դիր կողքդ:

Նախ շունչ քաշելու վերաբերյալ: Դու՛, մա՛յրդ, հա՛յրդ, մեկ-մեկ պապիկդ և էն չստացված քեռիդ, արդեն բավականին ժամանակ թույլ չեք տալիս, որպեսզի խորը շունչ քաշենք, և գիտես թե ի՞նչու. դուք կրկեսի եք վերածել մեր երկիրը: Ձեզ ի՞նչ է, թվում է, որ պետություն կառավարելը նույնն է, ինչ ձեր ընտանեկան թե՞րթը:

Առավոտից երեկո աշխատելու փոխարեն դուք միայն մսխում եք այն ամենը ինչ թողել է ձեզ նախորդ իշխանությունը: Սերժի թողածով, հայրդ առավոտից երեկո փորձում է կայանալ, բայց չի ստացվում և գիտես ի՞նչու, որովհետև բացի բառադի խոսելուց ուրիշ ոչինչ չգիտի: Ես հասկանում եմ, որ հայրդ ստախոսի հսմբավ ունի և դա քեզ դուր չի գալիս, բայց հաթաթա տալու փոխարեն, երեկոյան հայրիկիդ հարցրու, թե ի՞նչի է 58 րոպեանոց մեգալայվի մեջ խոսում ոչնչից:

Եվ հետո: Մենք օրերով և շաբաթներով չենք սպասում, որ Հայաստանի քաղաքական կյանքը բորբոքենք: Մենք ամեն օր պայքարում ենք, ձեր սերմանած կեղծիքի և ատելության մթնոլորտի դեմ: Առհասարակ, երբ կոչ ես անում, որպեսզի պատասխանատվություն կրեն քաղաքացիները իրենց խոսքի համար, ապա առաջինը սիրելի հայրիկիցդ սկսի, որովհետև թիվ մեկ անպատասխանատուն նա է: Հույս ունեմ, որ տիրապետում ես խորը շունչ քաշելու և հանգստանալու շատ նուրբ արվեստին»:

Այս նկարն էլ, ինձանից քեզ նվեր: Հիմա հանգիստ նստի տեղդ և ջուր խմի: Դրաման չգիտեմ, բայց կինոն դեռ նոր է սկսվում:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր