ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ամուլսարի ոսկու հանքի արժեքն ավելի քան 1'500'000'000 ԱՄՆ դոլար է, չհաշած այն տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտը
17:30, 22.08.2019
2270 | 0

Ամուլսարի ոսկու հանքի արժեքն ավելի քան 1'500'000'000 ԱՄՆ դոլար է, չհաշած այն տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտը, որ նա կարող է բերել:
Ամուլսարը՝ համեղ պատառիկ է երկրագնդի մեծահարուստների համար:
Վերջին 1 տարվա ընթացքում, Ամուլսարի հանքը գրեթե լրիվ պատրաստ էր շահագործման հանձնվելու համար, սակայն դա նաև աշխարհի խոշորագույն աֆերիստների համար լավ ժամանակաշրջան էր, Ամուլսարի դեմ արշավի, հանքը վարկաբեկելու և դրա դեմ պայքար սկսելու համար, որի շնորհիվ՝ կարելի կլիներ Ամուլսարի բաժնետոմսերի արժեքը գցել, ընկերությունը սնանկացնել, իսկ վերջում՝ նույն հանքը գնել շատ ավելի էջան գնով, գրեթե կոպեկներով ու «սարքել» մեծ փողեր:
Միլիարդավոր դոլարներ աշխատելու համար, նման քայլերի կարող է դիմել, թե Սորոսը, թե Մորոսը և թե մեկ այլ անվանի, կամ ոչհայտնի միլիարդատեր: Նման հանք ձեռք բերելու համար՝ նրանք թքած ունեն բոլորի և ամեն ինչի վրա, կարող են անգամ մեկ անբողջ երկիր խառնել, խժդժություններ հրահրել, ահաբեկչություններ, հեղափոպխություններ, քաղաքացիական պատերազմ:
Ի՞նչ ենք մենք նրանց համար՝ թնդանոթային մսացու, շնչող առարկա, անիմաստ ամբոխ...:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր