ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ամուլսարի հարցով առաջարկվող հանրաքվեն լինելու է իշխանության անվստահության հանրաքվե. Վահան Բաբայան
17:43, 22.08.2019
2345 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամուլսարի հարցով առաջարկվող հանրաքվեն լինելու է իշխանության անվստահության հանրաքվե:

Դեռ ամիսներ առաջ ռեֆորմիստները առաջարկում էին անցկացնել վստահության հանրաքվե, քանի որ Փաշինյանը այլևս չունի այն հասարակական աջակցությունը, որը ուներ 2018-ին:
Հիմա հանրաքվեի մասին սկսել են խոսել տարբեր քաղաքական շրջանակներ, այդ թվում հենց իշխող խմբակցությունում, բայց արդեն փաստ է, որ առանց հանրաքվե էլ թավշյա դիլետանտները այլևս շանս չունեն կառավարելու մինչև հաջորդ ԱԺ ընտրություններ:

Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր