ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Երթ հանուն Ամուլսարի փրկության
21:15, 23.08.2019
2514 | 0

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը, հիմնվելով երկու տարվա ակտիվ գործունեության արդյունքում հայտնաբերած թերությունների վրա, տեսնելով «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից մի շարք բացթողումներ, լսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքը, եկել է վերջնական եզրահանգման: Փորձելով աջակցել կառավարությանը ճիշտ որոշում ընդունելու հարցում, հիմնվելով «ԷԼԱՐԴ» ընկերության (և ոչ միայն) կողմից փաստաթղթերի ստուգման արդյունքում հայտնաբերված մի շարք բացթողումների փաստերի վրա՝ առաջարկում է և պահանջում ուժը կորցրած ճանաչել 2016թ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը:

Երթը ունենալու է երեք հիմնական նպատակ.
1. Իրազեկել քաղաքացիներին խնդրի մասին
2. Համախմբել հանրությանը այս համահայկական խնդրի շուրջ
3. Ներկայացնել պահանջը, որն է՝ ուժը կորցրած ճանաչել 2016թ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր