ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արդյունքում ունենք առանց ծրագիր, դիլետանտ կառավարություն, թույլ Աժ և ձևական նախագահ. Վահան Բաբայան
13:18, 24.08.2019
2627 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Second hand զամբյուղում են հայտնվելու մի շարք գործիչներ:

Աշունը նոր էջ է բացելու Հայաստանի քաղաքական կյանքում:
Իշխանության պառակտումը անխուսափելի է:
Մնում է տեսնել թե, նախկինների «թաղումները» կազմակերպող և սև լենթեր կախող «հպարտ» քաղաքացիները այս անգամ ոնց են հետևելու իրենց սուտի հեղափոխության տապալմանը:

Հիմա իրոք գալու է պահը, երբ շատերը փոշմանելու են, որ մերժեցին օրինական ընտրված ԱԺ-ին և ձևավորեցին ոչինչ չասող անփառունակ Աժ, քանի որ երկիրը մտնելու է անկայունության և դեգրադացման վերջնական փուլ, որտեղից էլ հետ գնալու ճանապարհ գրեթե չկա: Արդյունքում ունենք առանց ծրագիր, դիլետանտ կառավարություն, թույլ Աժ և ձևական նախագահ:
Ու հենց էդ նույն ԱԺ-ն էլ շուտով անվստահություն կհայտնի իր վարչապետին:
Երբ գալիս է 2019-ի սեպտեմբերը...»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր