ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Միս ու արյուն էր, հոգին ավանդեց
22:27, 26.08.2019
3225 | 0
Միս ու արյուն էր, հոգին ավանդեց,
Ոչ-ոք չփաստեց, թե հարբեցող է,
Շշի տակն առավ, մեռնողին խանդեց՝
Մահն անզուգական օղի թորող է։
Այս կյանքը ճոճք է, մարդիկ՝ խաղալիք,
Համաչափորեն գնում են, գալիս,
Ծփանքից հետո իններորդ ալիք,
Շաղ գալուց հետո շատերն են լալիս։
Օղու բերածը թմբիր է ու թույն,
Շարժական բան է ելանելիքը,
Ոտքդ թե սոթ տա, մինչև հարություն
Դատարկ թասերից ո՞ր մեկն է լիքը։
Հանանելիքիս իմաստը ո՞րն է,
Ալյաբանորեն ծուղակ լարեցի,
Մահն առեծվածի պարզունակ կո՞րն է,
Պատասխան չունեմ, թե որ հարբեցի․․․
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
923 | 0
13:52, 29.01.2022
1735 | 0
10:11, 21.01.2022
1584 | 0
դեպի վեր