Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 484.83, EUR 571.91, RUB 6.61, GBP 634.16
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Անտարբերությա՜ն ու համբերությա՜ն խաչմերուկներում
19:18, 30.08.2019

Արհավի՜րք է

Անտարբերության ու Համբերության

հանդիպումը,

երբ անորո՜շ է թե ի՞նչ է լինելու,


չարիքից ստացած ահռելի վ՜երք է

որը որ երբե՜ք սպի չի՛ դառնալու…


… և այդ թաց վերքո՜վ, սրտումդ մրմո՜ւռ

չգիտես ո՞ւմ դիմես

կամ ո՞ւմ հետ կիսվես,


Ստիպված ընկած դռնեդո՜ւռ

Առաջարկո՛ւմ ես

փոխանակել վե՜րք կամ

մի փո՜քր մրմուռ:


Փոխվե՜լ է դարը

կարեկցող չկա՜-

կարեկցողները մեռե՜լ են վաղուց,


մենա՜կ ես մնում քո վերքի հետ թաց

ու զարմանո՜ւմ ես՝

առանց կարեկցել ինչպե՞ս են ապրում:


Ի՛նքդ ես կարեկցում քե՜զ-

լիզո՜ւմ վերքդ խոր,

շոյո՜ւմ ցավդ թաց,


Ապրո՜ւմ ես մի կերպ

չգիտե՜ս ինչպե՞ս


Անտարբերությա՜ն ու համբերությա՜ն

խաչմերուկներում

գլխիկո՜ր կանգնած…

Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ստեփան Ումառ-Հարությունյան
10:05, 08.08.2020
11:09, 21.07.2020
դեպի վեր