ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Անհանգունակ լույսս ես ցրում
10:05, 05.09.2019
2721 | 0
Անհանգունակ լույսս ես ցրում,
Շաղ ես տալիս մրմուռի պես
Անհետ ցավս անվար ծիրում,
Տես, որ դարձյալ չվրիպես։
Սիրտս առնելով եթե շահես,
Որ միալար իմ քնարի
Քանքարները զանազանես,
Չնվաղես, վարդ քափուրի։
Խնկածու են կարմիրը մուգ,
Շող -շառայլը՝ ամոթաթույր,
Չասեմ հուշիկ, որ անաղմուկ
Ինձ հավաքես, ողորմած քույր։
Կուչ գալուց ետք՝ սրտի թողանք,
Խոռոչներս թե լայնանան,
Ինչ եմ անում ողբ-ողողանք,
Ուրիշ աչքեր թող թացանան։
Եվ թող հրճվեն ուրիշ կանայք
Ծեփելիքի ավելցուկից,
Մեռած կավին սիրո հմայք
Ներշնչելով կաթ արցունքից։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
922 | 0
13:52, 29.01.2022
1735 | 0
10:11, 21.01.2022
1584 | 0
դեպի վեր