Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.57, EUR 524.89, RUB 7.40, GBP 602.53
+11 °C, +10 °C ... +23 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Չապրած տարիներս...
10:02, 07.09.2019

Չափսոսացի՜ ես ապրելը ու ապրեցի՜

այնքա՜ն շքեղ

ու անխնա

այնքա՜ն անկուշտ-

կյանքից երբե՜ք չհագեցած,

նաև չապրած տարիներս,


Որ ապրելո՜ւ բան չմնաց:


Հիմա վերցրե՜լ եմ անցյալս

Սարքել ներկա՜ ու ապագա՜,

Չե՜մ հասկանում

Կա՞մ, թե՞ չկամ…


Այսպես էլ ապրում եմ-

Հի՜նն ու նախկինը

Գրկումս սեղմա՜ծ,


Դե՜,

իսկ ներկայի՜ կամ ապագայի՜

հե՜րն էլ անիծած:

Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ստեփան Ումառ-Հարությունյան
08:12, 07.10.2019
10:13, 02.10.2019
09:20, 09.09.2019
09:27, 03.09.2019
23:51, 29.08.2019
15:57, 26.08.2019
12:03, 20.08.2019
20:38, 09.08.2019
դեպի վեր