Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Բահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Թավշա «էլիտան» հասկացավ, որ քաղաքապետի հրաժարականը էլ ավելի կարագացնի նրանց հեռացումը իշխանությունից և դրա համար բոլորով լծվել են քաղաքապետին փրկելու գործին: Բայց միայն պողոսներին է տրված հավատալ այս հերթական ստերին, քանի որ պողոսներն են ամենից շատը գոհ Հայկից, որևէ ադեկվադ մարդ մեր քաղաքում այլևս չի կարող վստահել մի մարդու, ո րը մեկ տարի քաղաքապետ լինելուց հետո հայտարարում է, որ ինքը դեռ նոր է սկսում աշխատել, նոր պլաններ ունի և ինչ հրաժարականի մասին է խոսքը: Իրականում նա ազդարարեց իր անգործության մեկ տարվա անիմաստ գոյության մասին քաղաքապետի պաշտոնում և վերահաստատեց, որ ինքը գնացող է»: |