Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.13, EUR 525.98, RUB 7.47, GBP 596.40
+20 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին եղե՞լ է արդյոք ժողովրդական պարտիզանական շարժում
17:33, 10.09.2019

Մենք բոլորս էլ, հատկապես մեծահասակներս, խորհրդային պետական քարոզչամեքենայի բոլոր միջոցներից տեղեկացել ենք, կարդացել, թե Հայրենական Մեծ պատերազմը համաժողովրդական բնույթ է կրել: Բայց դա ամենևին էլ այդպես չէ: Ոչ մի զանգվածային պարտիզանական շարժում էլ չի եղել: Եղել են ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ստեղծած հատուկ ջոկատներ, որոնք նետվել են թշնամու թիկունք (օրինակ՝ նշանավոր Կովպակի ամբողջ շրջապատը էնկավեդեականններ են եղել, քաղաքացիական ոչ մի անձ չի եղել): «Պարտիզաններ» պատրաստել են հետախուզական դպրոցներում: Եվ այդ «պարտիզանները» գործել են նույն կերպ, ինչ կերպ՝ գերմանական դիվերսանտները: Նրանք կազմակերպել են պայթեցումներ ու հրկիզումներ, գնդակահարելու սպառնալիքով շրջակա գյուղերի տղամարդկանց գերել են ու նրանցով համալրել պարտիզանների շարքերը: Իսկ խորհրդային քարոզչամեքենան ամեն կերպ չափազանցրել է իշխանության հատուկ ծառայությունների գործողությունների նշանակությունն ու ընդգրկվածությունը:

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
դեպի վեր