ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Այս ծայրաստիճան լարված մտնոլորտում մի մարդ կա, որ կարող է բոլորին հանդարտեցնել. Վահան Բաբայան
20:54, 12.09.2019
3736 | 0
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այս ծայրաստիճան լարված մտնոլորտում մի մարդ կա, որ կարող է բոլորին հանդարտեցնել և Հայաստանը վերադարձնել կայուն հանգրվան, դա Սերժ Սարգսյանն է:
Նա իր հրաժարականով ապացուցեց, որ հանուն պաշտոնի երբեք չի գնա այնպիսի քայլերի, որի միջոցով կտուժեն մարդիկ, կխաթարվի երկրի կայունությունը:
Նա ապացուցեց, որ իրեն մերժելով ժողովուրդը չստացավ իր «դրախտը», այլ հայտնվեց ատելության և անհանդուրժողականության, սոցիալական լարվածության և դժգոհության երկրում:
Կարծում եմ մեր հասարակության գիտակից մասը պետք է հետևություններ անի և կոչ անի Սերժ Սարգսյանին հանդես գալ և ասել իր գնահատականն ու այս վիճակից դուրս գալու իր պատկերացրած ելքը:
Ընդդիմության հաղթանակը առանց Սերժ Սարգսյանի անհնարին բան է:
Վստահ եմ երրորդ նախագահի խոսքը կհանդարտեցնի այս ատելության ծովը և մեծ անակնկալներ կմատուցի շատերին»:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր