ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Իջևանում դինաստիա է հիմնվում բոլորի աչքերի առաջ և չկա որևէ արձագանք. Վահան Բաբայան
02:59, 14.09.2019
3193 | 0
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Քավոր, սանիկ, ծանոթ, բարեկամ տրադիցիոն համակարգը այսօր արդեն լավ բան է:
Իջևանում դինաստիա է հիմնվում բոլորի աչքերի առաջ և չկա որևէ արձագանք: Փաշինյանը ըստ մամուլի տեղեկությունների իր քավորին դարձրեց Իջևանի քաղաքապետ:
Ինչը անոմալ երևույթ էր նախկինում, այսօր մի պատասխան է ստանում «լավ են անում» և վերջ:
Ասողն էլ իրանք չեն, իրենց քավոր սանիկները չեն, ասողը էլի նույն ժողովուրդն ա, որը երկու տարի առաջ բողոքում էր քավոր սանիկ հարաբերությունները պետական համակարգում տեսնելուց:
Իրոք որ շատ բան փոխվեց, այսքան քավոր, սանիկ, ընկեր ու աներձագ ո՞ր ղեկավարի օրոք են եղել:
Հետո էլ ասում ենք բան չի փոխվել»:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
դեպի վեր