ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը. Վահան Բաբայան
11:26, 22.09.2019
2780 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը

ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա այցը Լոռվա մարզ և հղած ուղերձը այն աստիճան են ծանր տանում օրվա իշխանությունները, որ հանձնարարում են իրենց ԱԽՔ-ին, մի անմակարդակ տեքտ հրապարակել նախկին նախագահի վերավերյալ:
Նախկին չկայացած քաղաքագետը, ներկայիս ԱԽՔ -ը ասում է Սերժ Սարգսյանը վերադարձի շանս չունի:
Ասում է շատ անիմաստ և անմակարդակ բաներ, որ գուցե 2018-ի ժողովրդի մեծ խաբեության ժամանակ լավ էր աշխատում նույն խաբված մարդկանց կողմից, բայց այսօր արդեն անհետաքրքիր և հակառակ ազդեցությունն է ունենում, ուղակի ԱԽՔ-ը դեռ չգիտի:

Ուղակի մի խորհուրդ ԱԽՔ-ին, ձեր բառապաշարը և մտածելակերպը հարմարեցնեք ձեր զբաղեցրած պաշտոնին, զբաղվեք ՀՀ անվտանգության հարցերով իսկ եթե չեք կարողանում մութ տեղը փակվելու և լռելու օրը գոնե ձեր համար պետք է որ արդեն տեսանելի լինի, քանի որ լավ գիտակցում եք Սերժ Սարգսյանի վերադարձը ի՞նչ կնշանակի ձեզ համար»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր