Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի շքամուտքից ներս, միջանցքում ախորժալի հոտ էր բուրում: Իսկույն հասկացա, որ խոհարարական 2-րդ խմբի ուսանողները համեղ ուտեստներ ու խորտիկներ են պատրաստում: Արտադրական ուսուցման պրակտիկա էր, հերթական պրակտիկա, որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին ծանոթանալու և համտեսելու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն նաև մոռացված ուտեստներին, որոնք ներկայացվում են ազգային ու եկեղեցական տոներին համապատախան: Խմբի ուսանողները սիրում են իրենց խմբի ուսուցման վարպետ Մարինե Մելդոյանին: 20 տարուց ավել է ինչ Մարինե Մելդոյանը խոհարարական գաղտնիքներ է ուսուցանում ուսանողներին: -Սիրում եմ իմ մասնագիտությունը, սիրում եմ, որ կարողանում եմ իմ գիտելիքներն ու փոորձը փոխանցել ուսանողներին, - ասաց նա: Հենց սա է ուսուցման վարպետի աշխատանքային հաջողությունների բանալին: Իսկ հաջողությունները շատ-շատ են: Այս ուսումնական տարվա վերջում պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննությունները անցան բավականին արդյունավետ: Այն անցկացվեց ուսանողների կողմից կատարված աշխատանքային լուսանկարներով կահավորված, գեղեցիկ ձևավորված կաբինետ-դասասենյակում, որտեղ պատկերավոր ձևով ցուցադրված էին տարբեր ազգային խոհանոցների կերակրատեսակներից լուսանկարներ՝ իրենց բաղադրատոմսերով: ՈՒսանողները ներկայացրեցին ազգային խոհանոցը: Նրանք հմտորեն ներկայացրեցին հայ ազգային խոհանոցի, ինչպես նաև ամերիկյան, հնդկական, եվրոպական և այլ ազգերի խոհանոցներից կերակրատեսակների առանձնահատկությունները: Իսկ այս տարի Մայիսի 19-ին Զվարթնոց տաճարի շրջակայքում տեղի ունեցած Տոլմայի 9-րդ Համահայկական փառատոնում հատուկ տաղավար էր հատկացված Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանին: Ցանկանանք խմբի ուսանողներին նորանոր հաջողություններ ու բարձունքներ: Նորիկ Քեշիշյան |