ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Թավշյա մարզպետի» օգնականի կողմից ծեծված Փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է, նա ամեն պահի կարող է մահանալ
22:48, 23.09.2019
2977 | 0

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը գտնվում է կոմայի մեջ, արհեստական շնչառության պայմաններում:
Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի է ենթարկվել մի քանի անձանց կողմից:
Ծեծկռտուքի հիմնական դերակատարը եղել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը որը փոխգնդապետին հասցրել է ծանր վնասվածքներ:

Այս ամենից հետո, Վայոց ձորի մարզպետը լկտի սուտ է խոսել հայտարարելով, «փոխգնդապետն է իմ օգնականին հետապնդել մինչև բնակարան ու ընկել աստիճաններից»:
Այսինքն «նոր Հայաստանի» այս «թավշյա մազրպետը» փորձում է կոծկել իր օգնականի արած հանցագործությունը և փորձում է արդարացնել և ջրից չոր դուրս գալ, այնինչ մեծ է հավանականությունը, որ հենց նա է եղել այս ծեծի «պատվիրատուն» և հենց ծեծելու այս «գործառույթը» ևս մարզպետի օգնականի պարտականություններից մեկն էր:
Վայաց Ձորի մարզպետը գոնե ժամանակավորապես պետք է հայտնվի կալանքի տակ, քանի որ ազատության մեջ մնալով, նա կարող է օգտագործել իր պաշտանական դիրքն ու խոչընդոտել դեպքի բացահայտման ընթացքին:
Իսկ ու՞ր է նայում մեր ռազմական ոստիկանությունը, ու՞ր է նայում զինվորական դատախազությունը, ու՞ր է նայում պաշտպանության նախարարությունը: Մեր սպաները տեր չունե՞ն, իրավունք չունե՞ն: Այս բարձիթողի վիճակը նշանակում է, որ այսօր մեր սպաները անտեր են և ցանկացած մարդ կարող է սպայի ծեծել, մնալով անպատիժ: Դեպքը արձանագրող ՊՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառումը, այն ամենը չէ՜ որ պետք է լինի սպայի կյանքի, առոջության և պատվի պաշտպանության համար:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր