ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Անլույս մենության պղնձե գոգին
00:30, 30.09.2019
3563 | 0

Անլույս մենության պղնձե գոգին
Ապարդյուն բան է հավատը խազել․
Նախշ անողն է, ով կայծը մաքոքին
Պահ տալուց հետո, զուր է անրջել։

Աստծու շնորհը ում վրա թեքել,
Ծանծաղուտներում ոտքերն է թրջել,
Տեղահան սրտի տետրակն է թերթել,
Երկվայրկյանը մեկ մի դար է շրջել։

Նա, ով թիկնոցով հողմերն է սանձել,
Ճերմակն ու սևն է տեղերով փոխել,
Մողոշիկ տենդին երկիրդ է հանձնել,
Քեզ անհույս թողել, ինքն ու՞ր է փախել։

Շահին ու կայսրին արքան չի՞ ատի,
Կասի՞ ինքնակոչ, ում որ խաչ հանի,
Մեկի գեղարդով կո՞ղդ կհատի,
Որ դու էլ գնաս քո չեղած բանին։

Մի փորձանք հետո Մարաշը կընկնի,
Քառասուն մանկունք-քառասուն գմբեթ,
Ձմեռվա մըտին մութը շուտ կընկնի,
Հեթումից հետո էլ ի՞նչ խմբապետ։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
929 | 0
13:52, 29.01.2022
1743 | 0
10:11, 21.01.2022
1590 | 0
դեպի վեր