Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.40, EUR 526.81, RUB 7.46, GBP 612.93
+3 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հայաստանում նոր աղանդ է ծնվել, իսկ գրանցում չկա. Կարեն Շահվերդյան
03:16, 05.10.2019
Կարեն Շահվարդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանում նոր աղանդ է ծնվել, իսկ գրանցում չկա

Վերջին շրջանում Հայ Եկեղեցու դեմ մի նոր ալիք է հասունացել, որը ուղեկցվեց անհասկանալի հոդվածներով BBC լրատվական գործակալության կողմից և ավելի զարմանալի բարբարոս սրբապիղծ ծեսերով։ BBC-ի գործակալության հոդվածը մի իսկական խայտառակություն էր, որտեղ հոդվածագիրը փորձում է նախկին հոգևորականի «տերոռիստ» կերպարից քամել և ստանալ ինչ-որ բարի հրեշտակի։ Հետաքրքիր է, բայց այս նախկին հոգևորականը՝ Արմեն Առաքելյան անունով, պարզվում է՝ հանդես է գալու նոր կազմակերպության հատկանիշներով և իր խոսքով՝ դա լինելու է Բարեկարգող կազմակերպություն։ Այս ամենի մեջ խիստ նկատելի է Բողոքականության շունչը, երբ 16-րդ դարում հայտնվում է Մարտին Լյութեր անունով մեկը և սկսում բարեփոխել Կաթոլիկ եկեղեցին։ Արդյունքում հիմնվում է նոր կրոնական գիծ, որը կոչվում է Բողոքականություն։ Ի դեպ, բողոքականները միանշանակ ընդունելության չեն արժանանում Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Գալով մեր «սատկած էշին» ՝ պետք է նկատենք, որ սցենարային մասով գրեթե մեկին մեկ նույն սցենարով շարժվող նախկին եկեղեցականը անգամ պատկերացում չունի, որ իր գործողությունները խիստ դուրս են եկեղեցու կանոնակարգից, և ինքը շատ շուտով դառնալու է առանձին աղանդ, բայց այս պարագայում ավելի լկտի, հոգևոր մտածողույթւսնից դուրս։ Այս նոր աղանդի առաջնորդ Արմեն Առաքելյանը երբեք պատկերացում չի կարող կազմել, որ ինքը Լյութեր չէ, և անգամ եթե շատ էլ ուզի, չի կարող նմանվել Լյութերին, քանզի Լյութերը բավական լուրջ կրթություն ստացած անձ էր և նրա մշակած 90 թեզիսները դրա վառ ապացույցն են։ Ավելին՝ պետք է ասել, որ Լյութերը երբեք չի պայքարել կաթոլիկ եկեղեցու դեմ, այսպես կոչված, սորոսյան գործիքներով։ Արմեն Առաքելյանը հավանաբար ծանոթ չէ, թե ինչպես բողոքականության կառկառուն ներկայացուցիչներ Ավետարանականները հայտնվեցին Հայաստանում: Այսպես՝ նրանք Հայաստան են ներմուծվել նույն բարեկարգում անվանումով։ Արմեն Առաքլյանը իր հույսը կապում է հանրային աջակցության հետ, մինչդեռ նրա գիտելիքները այնքան նվազ են, որ չի գիտակցում, որ քաղհասարակությունը վաղուց վերածվել է իշխանության, և ինքը կարող է բախվել ազգայնականների հետ, որը իր համար խիստ ճակատագրական կարող է լինել և օտարների դռները թակել այս պարագայում արդեն կարձանագրվի իբրև դավաճանություն։ Նույն Առաքելյանը չի ըմբռնում, որ իրենց արարքները դուրս են բարեկարգման սցենարից, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ բոլոր բարեկարգիչները եկեղեցու բնագավառում մնացել են լուսանցքից այն կողմ՝ մի տեղ, որտեղ հավաքվում են աղանդավորները և BBC- իների խոսափողով հայտարարում, որ իրենք հետապնդվում են, որ իրենց շքեղ ամենագնացների ապակիները դրա համար մգեցվում են, մինչդեռ մոռանում են ասել, այս տեսակը ոչ թե հալածյալ է, այլ ճահճում գտնվող մեկը, ով ձգտում է իր հետ այն աշխարհ տանել բոլորին։ Հավատացեք՝ Առաքելյանները ու իր նման կարգալույծ հռչակվածները ոչինչ չեն արել Հայ Եկեղեցու համար, բացի կեղծ բարեկարգիչի կերպար ձեռքբերելուց, իսկ պատմության մեջ այս հատվածը մնալու է ոչ թե Առաքելյանի պատկերացրած պլյոնկաներով՝ հալածյալ տիպարով, այլ մեկը, ով հանդգնեց հոգևոր «բեզպրիդել» բերելու, այսպիսիները նզովված են լինում իրենց ընտանիքներով ու ճահիճում հայտնված աջակիցներով, Ինչևէ, Հայ Եկեղեցին այսօր պայքարում է մի շարք աղանդների դեմ և այս մեկն էլ իբրև նորելուկ նույն պայքարի դաշտում է» ։
Մամուլի խոսնակ` Miss Fidora
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Miss Fidora
13:25, 31.10.2019
03:13, 05.10.2019
դեպի վեր