ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ
15:08, 05.10.2019
3873 | 0

Հոկտեմբերի 5-ը ուսուցչի միջազգային օրն է,

Տարօրինակ է. չէ՞ որ երեխայի ամենօրյա դաստիարակչական ու կրթական անսահման կարևոր պրոցեսի պատասխանատուներին ամբողջ տարվա մեջ մեծարում ենք միայն հատուկ օրերի, որոնցից մեկն այսօր է:

Ներողություն, բայց ես համաձայն չեմ միայն օրացուցային տոներին հիշել մանկավարժներին, միայն այդ օրերին նրանց շռայլել շնորհակալության ու դրվատանքի խոսքեր:

Կրթական ոլորտն ու այդ ոլորտի ներկայացուցիչները եղել են ու կմնան իմ՝ որպես Կոտայքի մարզպետի ինստիտուտը ներկայացնող ՀՀ քաղաքացու ուշադրության կենտրոնում:

Ամենօրյա ռեժիմով ես հետևում եմ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում իրականացվող բարեփոխումներին ու ոչ միայն. ինձ համար կարևոր է յուրաքանչյուր երեխայի հարմարավետությունն ու յուրաքանչյուր մանկավարժի՝ բարձր տրամադրությամբ դասասենյակ մտնելը:

Մանկավարժությունը մի ամբողջ գիտություն է, աշխարհայացք, կենսակերպ ու բնավորություն, իսկ այն մանկավարժը, ով այդ գիտության իրական կրողն ու տարածողն է, արժանի է ամենօրյա ուշադրության ու հոգատարության:

Հարգելի՛ Մանկավարժ,

Գիտեմ՝ առօրյադ հոգսաշատ է, բայց անկախ այդ ամենից՝ տեսնելով այն նվիրումն ու սերը, որով պարուրում ես աշակերտիդ, ինքս լցվում եմ անսահման շնորհակալության զգացումով, որ բառերով արտահայտելն անհնար է, գուցեև՝ ավելորդ:

Հավատա՛, որ նվիրումդ ու առաքելությունդ այսօրվա Պետությունն այլևս գնահատում է ու քայլեր ձեռնարկում կենցաղդ ավելի բարեկեցիկ դարձնելու ողղությամբ:

Շնորհավորո՜ւմ եմ ու շնորհակալություն հայտնում գործող ու այս ոլորտում նոր-նոր հաստատվող մեր երիտասարդ մանկավարժներին:

Հայտնում եմ իմ շնորհակալությունն ու հարգանքներիս հավաստիքը նաև արդեն վաստակաշատ հանգստի գնացած բոլոր մանկավարժներին:



ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4854 | 0
16:18, 22.05.2020
5394 | 0
16:40, 11.05.2020
4222 | 0
դեպի վեր