ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Արցախի քաջ զավակներին արժեզրկելու սև գործը սկսված է. Վահան Բաբայան
00:00, 11.10.2019
2101 | 0

Ռեֆորմիստների կուղակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արցախի քաջ զավակներին արժեզրկելու սև գործը սկսված է

Էդ հայհոյողները, օրինակ մտածում են, ո՞վ է իրենց արցախցի հերոսը, եթե մեկը վատն է, բա ո՞վ է լավը:
Ասեմ ձեզ իրենց համար արդեն բոլորը վատն են, բոլորը թալանչի են, իրենք չունեն գոնե մեկ օրինակ, որ ասեն նա լավն է մյուսը վատը:

Արցախում կարևորը պետք է որևէ հեղինակություն չլինի: Խնդիրը ոչ Բալասանյանն է, ոչ էլ նրա հարցազրույցը, ստեղ խնդիրը այն է, որ Արցախը մնա առանց հերոսների, Արցախի ժողովուրդը պետք է չունենա հերոսներ:
Սա ծրագիր է ինչը ամեն գնով փորձելու են իրականացնել:
Հերոսը պետք է լինի «ժողովուրդը», ինչ անեն պետք է անեն «ժողովրդի» համար և անունից, սա է այդ հայտնի տեխնլոգիան, որը բոլոր հեղափոխություններին օգտագործվել է:
Անհատը տեղ պետք է չունենա հանրային կյանքում: Եվ այդ ժամանակ կգա «ժողովրդի» անունից իրագործվող բոլոր այն չարիքների ժամանակը, որը մենք ցավոք տեսել ենք ստալինյան տարիներն»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր