ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Երբ սիրում ես աշխատանքդ
20:33, 11.10.2019
3874 | 0
...Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի խոհարարական խմբի երրորդ կուրսի ուսանողները անցկացնում են արտադրական ուսուցման հերթական պրակտիկան: Շատ բան ունեն սովորելու, 3 տարիների ընդացքում ուսանած գիտելիքները այժմ ուսանողները ներդնում են պրակտիկայում, ցանկանում են ընդօրինակել իրենց ուսուցման վարպետ-դաստիարակ Նոնա Հայրապետյանին:
ՈԻսուցման վարպետը իր տարերքի մեջ է, բարձրաձայնում է պատրաստվող ուտեստի բաղադրատոմսը, ուշադիր հետևում է ուսանողների ձեռքերի շարժումներին, կատարում շտկումներ:
-Համեղ և լավ ուտեստ պատրաստելու համար պետք է ներդնես ողջ կարողությունը, -ասում է Նոնա Հայրապետյանը, - և ավելացնում. պետք է սիրես քո աշխատանքը, պետք է նվիրվես քո գործին:
Իսկ ուսումնարանի աշխատակիցները և ուսանողները սիրում և հարգում են Նոնա Հայրապետյանին:
25 տարի է ինչ հմուտ վարպետ դաստիարակը աշխատում է ուսումնական այս հաստատությունում:
Չի հոգնում: Ամեն առավոտ նոր եռանդով բացում է դասասենյակի դուռը և ասում.
-Բարև Ձեզ, իմ շատ սիրելի ուսանողներ:
ՈՒ այսպես ամեն օր...
Բարի երթ քեզ:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4902 | 0
դեպի վեր