ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Սերժ Սարգսյանի այցն Ամարաս, զգուշացում էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Վահան Բաբայան
01:40, 14.10.2019
2248 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սերժ Սարգսյանի այցն Ամարաս և «Լույս» հիմնադրամի կողմից վերականգնվող վանք կարծում եմ զգուշացում էին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ամարասը սիմվոլ է, մեր ազգային գիտության և լուսավորության հնադարյա օջախ:
Սերժ Սարգսյանը քայլը մեծ խորհուրդ ունի այս խառը ժամանակներում:

Ո՞նց կարելի է նույիսկ պատկերացնել, որ Ամարասը կարող է չլինել հայերինը: Ո՞նց կարող են հայերը չլսել վանքի զանգերի ձայնը և չաղոթել այդ սուրբ վայրում:
Բացառված է այն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչպես և մեր հայրերի և եղբայրների արյունով ազատագրված Արցախի հողերը:

Ի դեպ Ամարասի վանքը հիմնադել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբներում: Այնտեղ է սուրբ Գրիգորիոսի դամբարանը:
5-րդ դարում Արցախում Մաշտոցը բացում է առաջին դպրոցը հենց Ամարասում:
821թ վանքը գրավում են արաբները,
1293թ մոնղոլ-թաթարները` 1387թ Լենկթեմուրը:
1832–47 թթ՝ ծառայել է որպես ռուս-պարսկական սահմանի մաքսատուն:
Այն վերականգնվել է միայն 1858թ շուշեցիների օժանդակությամբ և այսօր «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր