ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ի՞նչ է նշանակում այս լռությունը, եթե ոչ հողատվության պլանի մի մաս և Վրաստանի հետ համաձայնության նշան
18:00, 16.10.2019
2336 | 0
Ընդամենը 1 ամիս առաջ, Վրաստանը պաշտոնապես հաղորդագրություն էր տարածել Արցախի մասին, հայտարարելով՝ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը չի ճանաչում սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները» և դրա արդյունքները, հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Մեր հարգարժան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սակայն, չպատասխանեց Վրաստանի նման ձևակերպմանը, ոչինչ չհայտարարեց և ոչինչ չձեռնարկեց, ինչը շատ կարևոր էր:
Իսկ այսօր նույն Նիկոլ Փաշինյանը Երևանում, Վրաստանի վարչապետի հետ քննարկում է հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերը, Վրաստանը անվանելով եղբայրական պետություն, կարծես թե ոչինչ չի եղել:
Ի՞նչ է նշանակում այս լռությունը, եթե ոչ հողատվության պլանի մի մաս և Վրաստանի հետ համաձայնության նշան:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր