«Դժվար է գտնել իր զգացմունքները շնից ավելի բարձր աստիճանի արտահայտել կարողացող մեկ այլ կենդանի: Ուրախություն, տխրություն, երախտագիտություն և նույնիսկ խղճի խայթ. այս ամենը կարելի է կարդալ շան աչքերում: Մենք` մարդիկս, իզուր ենք կարծում, թե միայն մեզ է շնորհված մեր զգացմունքներն արտահայտելու ունակություն: Գուցե, դա ճշմարիտ է, բայց նայե'ք շների աչքերին. դուք դրանցում կտեսնեք այն ամենը, ինչը տեսնում եք մարդու աչքերում: Ըստ էության, շան մեջ որոշակիորեն կա այն, ինչը մենք «հոգի» ենք անվանում»: Ռաուլ Ամունդսեն (1872 - 1928), նորվեգացի բևեռախույզ ***** Նադին դը Ռոտշիլդ (1932 -), ֆրանսիացի դերասանուհի, գրող, բարոն Էդմոն դը Ռոտշիլդի այրին «Երախտագիտությունը դա շների հիվանդությունն է, որը մարդուն չի փոխանցվում»: Անտուան Բերհեյմ «Եթե դուք շուն չեք սիրում, կնշանակի չեք սիրում հավատարմություն, չեք սիրում նրանց, ովքեր հավատարիմ են ձեզ, կնշանակի դուք չեք կարող հավատարիմ լինել»: Նապոլեոն Բոնապարտ «Շներին այն պատճառով են սիրում, որովհետև նրանք տեր դառնալու ցանկություն չունեն»: Գենադի Մալկին, ռուս և իսրայելացի հումորիստ «Մարդու կյանքն այս է. քսան տարեկանում սիրամարգ է, երեսունում` առյուծ, քառասունում` ուղտ, հիսունում` օձ, վաթսունում` շուն, յոթանասունում` կապիկ, ութսունում` ոչինչ»: Բալթազար Գրասիան (1601 - 1658), իսպանացի գրող, փիլիսոփա «Դրախտի արժանանում են ոչ թե ըստ ծառայությունների, այլ` ըստ հովանավորության, այլապես դուք կմնայիք դրախտի շեմից դուրս, իսկ այնտեղ կթողնեին ձեր շանը»: Մարկ Տվեն (1835 - 1910), ամերիկացի գրող «Եթե դուք ձեր բակի շանը կերակրեք, նա ձեզ երբեք չի կծի: Հենց դրանում է մարդու ու շան միջև տարբերությունը»: Մարկ Տվեն «Ինչ խոսք, շունը հավատարմության չափորոշիչ է: Բայց շունն ինչո՞ւ պիտի մեզ օրինակ ծառայի, չէ՞ որ այն հավատարիմ է ոչ թե մյուս շներին, այլ` մարդուն»: Կարլ Կրաուս (1874 - 1936), ավստրիացի գրող ***** ***** Ֆեոդոր Դոստոևսկի (1821 - 1881), ռուս գրող ***** Յանինա Իպոխորսկայա (1914 - 1981), լեհ նկարիչ, լրագրող գրող, թարգմանիչ ***** Ջոն Ռիչարդ Սթիվենս ***** Խոսե Լուիս Բորաու (1929 - 2012), իսպանացի կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ ***** Վլադիմիր Վիսոցկի (1938 - 1980) խորհրդային բանստեղծ, երգիչ, թատրոնի և կինոյի դերասան |