ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Քվանտային մեխանիկայի իմ տեսությունը
16:26, 19.10.2019
3551 | 0

Արհեստական է կյանքը անհունում,
Նախագծել են անհոգի մարդուն,
Դիտորդի համար կա՞ տարբերություն,
Ո՞վ է մտքերն իր այս պահին կարդում։
Անփաստարկ բան է մեծ լռությունը,
Թե որ աղմուկն է անկախ մեծություն,
Քվանտից մինչև երկնային Տերը
Դիրքավորվում են, քանի չես դիտում։
Շարակարգի մեջ պորտը կտրածին
Տրոհելով են մահին մոտ անում,
Օրապակասին ասում թերածին,
Դեն ձգելով են վերարկուն հանում։
Հնարքից հրաշք օրենքը նույնն է,
Ուղեղի մեջ են մտքերը ծնվում,
Դատողությունը սպանիչ թույն է,
Թե փորձիդ հաշվին ոչինչ չի սնվում։

Այս անգոյության մեծ պայթունն էլի
Տեղահան սիրտս է մտքից դուրս շեղել,
Ասես հուշերում քո անմեկնելի
Հրապույրներն եմ անցյալից պեղել։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
931 | 0
13:52, 29.01.2022
1747 | 0
10:11, 21.01.2022
1591 | 0
դեպի վեր