Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.57, EUR 526.28, RUB 7.48, GBP 614.78
+4 °C, +1 °C ... +12 °C Վաղը`+9 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մոլորություններից և ստախոսություններից մեկը՝ պաշտոնյաներին բարձր աշխատավարձ տալով կոռուպցիայի դեմն առնելն է, սու՜տ է
01:52, 22.10.2019
Հայաստանում, վարապետի հրահանգով, «թաքուն» կրկնապատկվել են նախարարների և մի շարք այլ «թավշյա» պաշտոնյաների աշխատավարձեր...: Հիմա կասեն թե այդպես է պետք, որ կաշառք չվերցնեն: Երկար ժամանակ Հայաստանում հասարակությանը բազմաթիվ մոլորություններով են «կերակրել» ու այդ բովում անձնական շահ հետապնդել բարձրաստիճան պաշտոնյաները: Եվ փաստորեն այդ շարուակվում է նաև այսօր: Այդ մոլորություններից մեկը հենց պաշտոնյաներին բարձր աշխատավարձ տալով կոռուպցիայի դեմն առնելն է: Ասենք մի դատավոր ամիսը երեսուն հազար դոլար կաշառք է վերցնում ու մենք նրան հինգ հազար դոլար աշխատավարձ ենք տալիս, արդյոք նա հինգ հազարի համար երեսուն հազարից կհրաժարվի: Եզակի դեպքերում գուցե կհրաժարվի, բայց դեպքերի մեծ մասում, վստահ եղեք, նա կվայելի իր գումարային երեսունհինգ հազարը, մինչև չհանդիպի Դիվան Բաշուն: Ուշքի՜ արի հայ ժողովուրդ:
Մամուլի խոսնակ` ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր