ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Քաղցրաշունչ ձայնդ հասավ ականջիս...
18:52, 22.10.2019
3151 | 0
Քաղցրաշունչ ձայնդ հասավ ականջիս,
Հոգիս քրքրվեց, սասանեց սրտիս,
Քո լույս պատկերը աչքիս երևաց,
Հերարձագ գլուխդ կրծքիս խոնարած՝
Ձեռքիս մի ափում, մազերդ առած,
Մյուսը՝ վարսերիդ հետ միախառնված,
Հմայվում էի սրտի թրթիռով,
Պահից այլայլված և շփոթմունքով,
Աչքերով քնքույշ այտերդ շոյում
Հայացքով մարմանդ, մարմինդ վայելում:
Մշուշ ու լույս էր աչքիս ետևում,
Փարոսներ սիրո ալեկոծ ծովում...
Մեկ էլ աշխարհը աչքերիս փլվեց,
Մի օտարական քո ձեռքից քաշեց,
Հրեցի նրան կոշտ ու վրդովված՝
Արթնացա քնից, գետնին ե՜մ փռված:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սերյոժա Հովհաննիսյան
13:35, 04.05.2019
2478 | 0
դեպի վեր