ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Պողոսների սրտի վարչապետը Իջևանի դեպքերի հետ կապված իրեն ճղում էր, թե 150 հազարով 200 աշխատատեղ կա, բայց մարդիկ լոդր են կամ հաբրգած. Միշա Գալուսյան
14:18, 23.10.2019
2151 | 0
Միշա Գալուստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պողոսների սրտի վարչապետը Իջևանի դեպքերի հետ կապված իրեն ճղում էր, թե 150 հազարով 200 աշխատատեղ կա, բայց մարդիկ լոդր են կամ հաբրգած, չեն ուզում աշխատել։
Եթե 150 հազարը նորմալ աշխատավարձ է, ինչու նախարարները պետք է ստանան 1, 5 միլիոն? Կամ այդ ինչ հիմար ձևակերպում է, թե որ կաշառք չվերցնեն? Եթե կաշառակերության հակում ունեն, քրեական օրենսգիրքը քեզ փեշքեշ։ Իմ կարծիքով նախարարի համար նորմալ աշխատավարձ պետք է սահմանվի 400 հազարի շրջակայքում։ Չեն ուզենա այդքան աշխատավարձ, скатертью дорога: Իսկ պարգևատրում կարող է լինել տարվա կտրվածքով մեկ կամ երկու անգամ, ցուցանիշներից ելնելով։
Փաստորեն ըստ Նիկոլի, հեղափոխությունը բարեկեցություն բերեց միայն իր շրջապատին։
Պաշտոնական տեղեկատվությունը, թե թոշակներն ու աշխատավարձերն էլ են բարձրացել, հերթական մանիպուլյացիան է։ Թոշակը բարձրացնելով 10-15 հազար դրամ, միաժամանակ նախարարի աշխատավարձը բարձրացնում եք 750 հազարով? Դա է արդարությունը? Պողոսները անցած տարի դրա համար էին կոկորդ պատռում? Երբ եք խոստովանելու, որ ձեր նպատակը ու թե ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելն էր, այլ մեղրի կարասը ընկնելն ու լափելը»:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
դեպի վեր