ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Դարձյալ առաքինի վարքի, ինքնատիրապետման ու ինքնազսպման մասին
22:55, 28.10.2019
3156 | 0

Սրբադասված եպիսկոպոս Ֆրանցիսկոս Սալիացուց մոտավորապես 15 հարյուրամյակ առաջ տղամարդու առաքինի կյանքի, մասնավորապես սեռական զսպվածության մասին (փղին օրինակ բերելով) գրել է հռոմեացի գրող Պլինիոս Ավագը (մ.թ. 22-24 – 79 թթ.):

«Հենց ամոթխածությունն է փղերին ստիպում, - գրելէ Պլինիոս Ավագը, - միշտ թաքուն զուգավորվել: Էգ փիղն արուին երկու տարում ընդամենը մեկ անգամ է թույլ տալիս իր վրա բարձրանալ, այն էլ, ինչպես ասում են, ընդամենը հինգ օրվա ընթացքում: Վեցերորդ օրը նրանք գետում լողանում են ու հոտին միանում են միայն լողանալուց հետո: Նրանք չգիտեն, թե ինչ բան է ամուսնական անհավատարմությունը...»:

Ինչ խոսք, Պլինիոսը նպատակ չի ունեցել ինչ-որ ակնառու ուսուցողական սխեմա ի ցույց դնել, ինչպես դա արել է կաթոլիկ եպիսկոպոսը: Բայց և այնպես, նա նկատի է ունեցել վարքի մի որոշակի մոդել, որին դրական արժեք է տվել: Հին հռոմեացիների և հույների շրջանում ամուսնական փոխադարձ հավատարմությունը պարտադիր պահանջ չի եղել, բայց դա եղել է մի սկզբունք, որն ուսուցանել են մի շարք փիլիսոփայական ուղղություններ, օրինակ՝ ուշ շրջանի ստոիկները: Դա նաև համարվել է առաքինի վարքի, ինքնատիրապետման ու ինքնազսպման ցայտուն դրսևորում: Կատոն Կրտսերը դրվատանքի է արժանացել այն բանի համար, որ ընդհուպ այն տարիքը, երբ որոշել է ամուսնանալ, որևէ կնոջ հետ հարաբերություն չի ունեցել: Էլ ավելի է դրվատվել մ.թ.ա. 2-րդ դարում ապրած հռոմեցի քաղաքական գործիչ, զորահրամանատար Գայոս Լելիոս Իմաստունը, որովհետև իր երկար կյանքի ամբողջ ընթացքում բացի իր կնոջից որևէ այլ կնոջ հետ չի հարաբերվել: Մ.թ.ա. 4-րդ դարում ապրած Նիկոկլոսն (Սալամին կղզու թագավորը) ամուսնությունից հետո միայն իր կնոջ հետ է սեռական հարաբերություն ունեցել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
178 | 0
դեպի վեր