ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Եվրոպական ուժերն էլ իրենց նավերով այդպես էլ չեկան մեզ օգնելու, որ ազատվենք թուրքի ու պարսիկի լծից. Վահան Բաբայան
02:15, 29.10.2019
2088 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ռուսաստանը մեր տարածաշրջան է եկել, առաջին հերթին որպես ազատագրող մեծ եղբայր և բարեկամ:

Ռուսաստանը մեր տարածաշրջան է եկել որպես եվրոպական ուժ. մեզ համար Արևելք-Արևմուտք ընտրության հարց չկա. այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նման թույլ, անգրագետ և անիմաստ մեկնաբանություն իրեն թույլ չեր տա նույնիսկ ԱԳՆ-ի վերջին ռանգի ռեֆերենտ աշխատող որևէ մի նորաթուխ դիվանագետ:

Ռուսաստանը մեր տարածաշրջան է եկել Երևանի ազատագրումով պարսից շահից 1827-1828թթ: Եթե չլիներ գեներալ Պասկևիչի և Երմոլովի բանակը Երևանը երևի դեռ պարսիկների տիրապետության տակ կլիներ: Եվրոպական ուժերն էլ իրենց նավերով այդպես էլ չեկան մեզ օգնելու, որ ազատվենք թուրքի ու պարսիկի լծից:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի եվրոպական ուժ լինելու այս աբսուրդին, կ րկին հիշեցնել է երևի պետք Նիկոլին, որ այդ եվրոպական ուժը ինքը իր դեմ՞ է արդեն քանի տարի սանկցիաներ կիրառում, այդ թվում սարսափելի տնտեսական:
Մնացյալը էլ չասեմ...»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր