Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.69, EUR 528.46, RUB 7.47, GBP 617.03
+1 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Սերժ Սարգսյանը այսօր շատ բաց և անկեղծ ասեց այն ինչը մտածում են շատ մարդիկ. Վահան Բաբայան
22:29, 30.10.2019

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «10: 0` հօգուտ Սերժ Սարգսյանի

Սերժ Սարգսյանը այսօր շատ բաց և անկեղծ ասեց այն ինչը մտածում են շատ մարդիկ: Այո չի լինի չհամաձայնվել իր խոսքերի հետ: Ով՞է մտածում, որ իր ձերբակալությունով Հայաստանը կշահի` միայն իր խնդիրներից չարացած, մոլորված և իշխանության քարոզչամեքենայի տակ մնացած մարդը:

Իրականում արդեն պարզ է, որ առանց Սերժ Սարգսյանի չի կայանա ընդդիմադիր ճակատը և իր դերը գնալով մեծանում է այդ ճակատի առաջնորդության հարցում:
Այդպես էլ պետք է լիներ:
Մնում է, որ նախկին նախագահը կատարի իր քայլը, որին կհաջորդի քաղաքական դաշտի երկրաշարժը»:

Մամուլի խոսնակ` ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր