ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Ամբերդ
07:30, 01.11.2019
3475 | 0

Աստծո տան մեջ եք, տղերք, անթաքույց
Այս ադամական երկիրը պղծում,
Քառասուն օր ու մի այդքան հանգույց
Կասկածելի է, ինչու չեք թախծում։
Հորոտ-մորոտ է այս կյանքն, ախպերտիք,
Ի՞նչ եք մորմոքուն կալանչի գալիս,
Լղար ու չաղի նաղլի մեջ մարդիկ
Տեսնես էլ ու՞մ են երանի տալիս։
Հիմարն անգետի թելն է կշկռում,
Մղմեղն, իմացանք, քամին է քշում,
Բայց այնքան բան կա, որ դեռ չգիտենք,
Դե շուռ բերելով որին զգետնենք։
Մեղքը մի բան է, որ կշիռ չունի,
Հատով չես չափի, որ ջրես մի կերպ,
Ապրումն է ծանր և Աստված չանի,
Մեկդ վկայի՝ չհասած Ամբերդ։
Ինչը հայկական ժառանգություն է,
Բաղնիք է, ասենք, դղյակ է ու բերդ,
Թեկուզ ավերված, բայց դա ու՞մ տունն է․
Հուշերում նաև ցավն է ակնդետ։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
931 | 0
13:52, 29.01.2022
1746 | 0
10:11, 21.01.2022
1591 | 0
դեպի վեր