Որևէ մեկը կարո՞ղ է ժխտել հետսովետական հայ դպրոցական, կրթական համալիրում արդեն երկար տարիներ տիրող քաոսային վիճակը: Որևէ մեկը կա՞, որ փաստացի հիացմունքով կխոսի այսօրվա հայ դպրոցի ուսումնական, մեթոդական կատարելության մասին: Կա՞, թող բարի լինի ոչ թե պաթետիկ բառակույտերով, այլ փաստերով ապացուցի, որ այս քսան և ավելի տարիներում մենք ունենք կարգին կրթական համակարգ: Իսկ այդ ովքե՞ր էին այս տարիներին կանգնած եղել հետսովետական կրթական համակարգի ձևավորման ու ղեկավարման ղեկի մոտ: Ովքե՞ր: Այդ ու՞մ մեղքով մենք այսօր ունենք այս ձախողված կրթական համակարգը: Ասեք, նշեք անուն առ անուն եղած բոլոր նախարարներին: Ինչու՞ եք զոռով-զոռով խոսել տալիս մարդկանց: Ինչու՞ եք ստիպում, որ մարդ կասկածի ձեր սրտացավությանն ու անկեղծ մտահոգությանը: Ու հիմա էլ կանգնել Արայիկ Հարությունյանի հրաժարականն եք պահանջում: Պահպանողական մարդ լինելով, ձեզանից առավել ես եմ քննադատում, չեմ համաձայնվում Արայիկ Հարությունյանի բարձրացրած, կատարած մի քանի հարցերի, միջոցառումների հետ: Բայց փոփոխությունների մեծ մասը, ինչը նա է կատարում դպրոցում, ճիշտ է անում: Ի՞նչ, այդ դու՞ք եք ինձանից առավել ցավում ու անհանգստանում ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ համար: Ես ձեր շատերի ցավը գիտեմ, թե ինչի համար է, որտեղից է գալիս, ուր է տանում: Մելանյա Պետրոսյանցի ֆեյսբուքյան էջից |