
Երևան-Էջմիածին մայրուղում, Արարատ լեռան ստորոտին է գտնվում Bagheshian Jewellery սրահը և ոսկու, արծաթի արտադրամասը։ Ոսկերչական սրահի և արտադրամասի հիմնադիր՝ Էֆրին Բաղը, Թուրքիայից Հայաստան է տեղափոխվել՝ փայլեցնելու հայրենիքը։ Նրանց անվանական ոսկյա զարդերը Թուրքիայում դեռևս 1986 թվականից են հայտնի։ Արտադրամասում աշխատում են շուրջ 150 աշխատողներ։ Յուրօրինակ ու նրբաճաշակ զարդերը արտահանվում են Եվրոպա, ԱՄՆ, ՄԱԷ և Ռուսաստանի Դաշնություն։ Խանութ-սրահի ներսում գործում է սրճարան, որտեղ այցելուները կարող են համտեսել համեղ թխվածքներ և խմիչքի տեսականի։ Այստեղ յուրաքանչյուր այցելու կզգա աշխատակիցների գործին գիտակ և հոգատար վերաբերմունքը։ Ի դեպ, սրահը հաճելի վայր է նաև զբոսաշրջիկների համար, քանզի վաճառվում և ցուցադրվում են նաև արծաթյա շքեղ սպասք։ Եվ այս ամենը տեսնելու համար՝ ընդամենը մեկ անգամ այցելել է պետք Bagheshian Jewellery։ |