Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.57, EUR 526.28, RUB 7.48, GBP 614.78
+6 °C, -1 °C ... +8 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Խոստացել են ռեկտորի պաշտոն, եթե Քոչարյանի դեմ հերթական գործը «հորով-մորով» անեն
23:36, 08.11.2019

Իշխանական մեդիան ամենափոքր առիթն անգամ օգտագործում է, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ պահպանվի բացասական ֆոնը։ Այս գործում քարոզչամեքենային օգնության են գալիս տարբեր գործիչներ, ովքեր իրենց անձնական շահերն են հետապնդում։

Վերջերս կրկին ակտիվացվեց Պողոս Պողոսյանի սպանության գործը։ Այս գործը, որի մասով դատավարությունը տեղի է ունեցել տարիներ առաջ և կա ուժի մեջ մտած վճիռ ակտիվացնում է Պողոս Պողոսյանի եղբոր որդին՝ Սամվել Անդրանիկի Պողոսյանը։ Նա դասավանադում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։

Ըստ մեզ հասած տեղեկությունների, իշխանական որոշ շրջանակներ Սամվել Պողոսյանին խոսատցել են այս գործը «հորով-մորով» անելուց հետո նշանակել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր։ Տեղեկատվությունը հանարվոր չեղավ ճշտել Պողոսյանից, քանի որ նա մեր զանգերն անպատասխան թողեց։

politik.am

Մամուլի խոսնակ` Adam Adamyan
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Adam Adamyan
դեպի վեր