ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վիլդերսի ֆեյսբուքյան ուղերձը նիդերլանդացի թուրք պատգամավորներին
15:30, 09.11.2019
1904 | 0


«Հեռացեք!
Նիդերլանդները լրիվ զզվել է ձեզանից
Վերադարձեք Թուրքիա/Մարոկո և երբեք հետ չգաք» .
Այս գրությամբ Նիդերլանդների «Ազատություն» կուսակցության (PVV) նախագահ և խորհրդարանի համանուն կուսակցության խմբակցության ղեկավար, հոլանդացի քաղաքական գործիչ Geert Wilders-ը քիչ առաջ ֆեյսբուքյան ու թվիթերյան իր էջերում ԴԵՆԿ երեք հոգանոց խմբակցության ազգությամբ թուրք պատգամավորների այս լուսանկարն է տեղադրել:

Wegwezen!
Nederland is jullie spuugzat.
Ga lekker terug naar Turkije/Marokko en kom NOOIT meer terug.

#DenkNaDenkWeg #Wegwezen

Վիլդերսը հայտնի է որպես իսլամի քննադատ: Նա հայտնի է նաև Եվրամիության վերաբերյալ իր ակնհայտ դիրքորոշումներով, եվրոյի, ներգաղթի և խոսքի ազատության հարցերով:

DENK-ը հիմնադրվել է Ներկայացուցիչների պալատի երկու թուրք-հոլանդական անդամներ Թունահան Կուզուի (Tunahan Kuzu) և Սելչուկ Օզթյուրքի (Selçuk Öztürk At Çiftliği) կողմից, Լեյբորիստական կուսակցությունից դուրս գալուց հետո 2014-ի նոյեմբերի 13-ին: 2015-ի փետրվարի 9-ին, նրանք իրենց խորհրդարանական խմբին տվեցին Denk անվանումը:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Դենկը ապահովեց երեք տեղ ՝ ազգությամբ թուրք Կուզուին և Օզթյուրքին ավելացավ մարոկացի Ֆարիդ Ազարկանը (Farid Azarkan):
Թեև Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է Հայոց Ցեղասպանությունը, խորհրդարանական այս փոքր խմբակցությունը պաշտպանել է Թուրքիայի կառավարության դիրքորոշումը` հարցը թողնելու պատմաբաններին:
Վիլդերսի ֆեյսբուքյան ուղերձը նիդերլանդացի թուրք պատգամավորներին


Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
293 | 0
00:09, 09.03.2024
794 | 0
դեպի վեր