Մենք հայ ենք, ադամանդի պես խտացված` մեր հայրենիքը, հայոց լեզուն, ու որքան անաղարտ է մեր լեզուն այնքան լուսավոր կլինի երկիրը: Այդ լույսի համար շարունակական է մեր պայքարը, պայքար, որ մարդ արարածը սկսել է հենց իր լինելիության սկզբից: Այդ պայքարից ծնվում են ստեղծարար ուժն ու մեծ ազատությունը, որով հնարավոր է նվաճել աննվաճելին: Ու քանի դեռ հայ մանուկի շուրթերից հնչում է հայերեն այբ-բեն-գիմ-ը, մի ողջ ժողովրդի սկիզբն ու շարունակությունը կդառնան հավերժ ընթացք: |