ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կարմիր գծերը կավելանան և կթանկանան` ջնջելու փոխարեն
13:37, 13.11.2019
2343 | 0

Հովհաննես Խաչատրյանն իրֆեյսբուքյան էջում գրում է. «Կարմիր գծերը կավելանան և կթանկանան` ջնջելու փոխարեն:

Այդ մասին երեկ հայտարարել է սուպեր քաղաքապետի արդեն հայտնի մամլո խոսնակը: Այս ամենից կարելի է ենթադրել, որ թերի կատարած բյուջեն խաբեության կերպով ներկայացվում է, որ հաջորդ տարի մեծանալու է, իսկ այդ ամենը ներկա դրությամբ կլինի թանկացումների հաշվին: Լավ, ինչքա՞ն կարելի է խաբել սեփական ժողովրդին, ինչքա՞ն կարելի է հետ կանգնել նախընտրական խոստումներից, ավելին անել հակառակ:

Ընտրվելուց առաջ ասում էիք կարմիր գծերը հանելու եք, հիմա
հա´մ ավելացնում, հա´մ գինն եք թանկացնում: Կամեռաները հանելու փոխարեն կրկին շատացրեցիք, վերելակները փոխելու խոստումներ էիք տալիս, իսկ հիմա ասում եք, մինչև վճարը չավելացվի և չմուծվի քաղաքացիների կողմից չի փոխվելու, և այս ամենը շարունակական է, խորհրդի կարգով մեկ-մեկ ձեր նախընտրական քարոզարշավի վիդեոները դիտեք: Այս ամենից կարող ենք ենթադրել որ տրանսպորտի հարցն էլ չեք լուծելու, փոխարենը պահանջելու եք երևանցիներից վճարել ավելի թանկ, փոփոխման համար:

Դուք որդեգրել եք ստելու քաղաքականությունը: Հարգելի սուպեր Հայկո` սա թատրոնի բեմ չէ, և այստեղ դուբլեր էլ չկան, ավելի լավ է զբաղվեք ձեզ հոգեհարազատ գործով` դերսանությամբ, որտեղ մյուս դերից անցումը մյուսին կարող է լուրջ բովանդակություն ունենալ:

Թողեք երկրի կառավարումը սրտացավ ու պրոֆեսիոնալ մարդկանց: Դուք տապալվել եք»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր