ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար. Լիլիթ Հովակիմյան
17:47, 13.11.2019
3965 | 0
Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Լիլիթ Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար

Այն միֆը, թե սպորտը կապ չունի քաղաքական վայրիվերումների հետ, ավելի քան 100 տարի է, որ տապալված է, դա այսօր պարզ ու հստակ է բոլորի համար, սակայն սա դեռ ամենը չէ: Այսօր համաշխարհային սպորտին սպասում են նոր վայրիվերումներ, սկանդալներ ու պառակտումներ: Անընդհատ ավելանում են արգելված և անհայտ դեղերի կիրառմամբ, սպորտային նվաճումներին անարդարացի հասնելու դեպքերը, վերանում է նաև արական և իգական սեռին պատկանելու մասին պատկերացումը: Տղամարդիկ սեռափոխվում են և հանդես կալիս որպես կին՝ իրենց «մրցակցուհիների» հանդեպ առավելություն գրանցելու համար, իսկ որոշ կանայք՝ սեռափոխվում են կիրառելով տղամարդկային հորմոնով դեղեր: Նման դեպքեր գրանցվում էին անգամ նախորդ դարի 70 ական թվականներին, սակայն այժմ դեմքերն ավելանում են օր-օրի և շատ ցավոք պարզվում է, որ Հայաստանը ևս այդ ամենից անմասն չի մնում:
Հայաստանի ծանրորդներն այսօր շարունակում են պայքարել օլիմպիական ուղեգրերի համար, մինչդեռ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան խստորեն պատժում է 2008 թ. օլիմպիական խաղերից սկսած՝ 20 և ավելի դրական դոպինգ թեստ ունեցող երկրներին: Այդ երկրները Տոկիո 2020-ում ծանրամարտի կանանց ու տղամարդկանց պայքարում իրավունք կունենան ներկայանալու ընդամենը 1-ական մարզիկ: Այս պահի դրությամբ Հայաստանից արդեն դրական դոպինգ թեստ է ունեցել 19 մարզիկ և եթե հանկարծ 1 դեպք էլ բացահայտվի, Հայաստանը կգերազանցի դրական դոպինգ-թեստերի թույլատրված քանակը և ևս կենթարկվի այդ պատժամիջոցներին:
Բացահայտված դոպինգ օգտագործող վերջին սպորտսմենն էլ հանրահայտ տրանսգենդեր Մել դարձած նախկին կին ծանրորդ Մելինե Դալուզյանն է:
Մել Դալուզյանը ևս ստացել է իր «սև թուղթը»` իր սպորտային վախճանն ազդարարող հայտարարությունը, որտեղ նշված է, որ նա բոլոր հաղթանակները, կոչումները, նվաճումները հայտարարվում են չեղյալ, որ նա անժամկետ որակազրկված է և, որ նա պետք է վերադարձնի բոլոր մեդալներն ու անգամ հուշամեդալները:
Սակայն միաժամանակ պարզվում է, որ «Նոր Հայաստանի» Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան շարունակում է չեմպիոն անվանել, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ոչ միայն նրան չեմպիոն և հերոս է անվանում, այլև տրամադրում է 20.000.000 դրամ գումար, որպեսզի նրա մասին ֆիլմ նկարահանեն` հաշվի չառնելով անգամ այն հանգամանքը, որ այդ անձը հրաժարվել է Հայաստանի Հանրապետությունից և որպես քաղաքական հալածյալ ապաստան է ստացել արտերկրում: Սակայն սա էլ դեռ ամենը չէ:
Այսօրվա դրությամբ, երբ Հայաստանի ծանրամարտի հավաքականն արդեն իսկ տուժում է տրանսգենդեր դարձած Մելինե Դալուզյանի պատճառով, Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ պիտի նկարահանվի, որտեղ նա փորձելու է արդարացնել իր անձն ու տապալված մարզական կարիերայի մեջ մեղադրել ՀՀ ծանրամարտի հավաքականին: Ըստ ֆիլմի նախնական տարբերակի՝ նա կհայտարարի, որ իր մարզիչներն են նրան ստիպել, իր կամքին հակառակ ընդունել տղամարդակին հորմոններ պարունակող, սեռափոխության դեղեր, ինչով էլ ողջ աշխարհի առաջ ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան կդարձնի սկանդալի և ծաղրի առարկա»:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր