ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Բարին բարուն կգա, ապա չարը՝ չարին
07:27, 15.11.2019
2936 | 0
Բարին բարուն կգա, ապա չարը՝ չարին,
Պտույտների մեջ է այս աշխարհը շարժուն,
Վերին եթերներից երնեկ կտան ցածին,
Էլ ավելի ցածից՝ ապտակ մի շառաչուն։
Յոթնավորին կգա լույսը ծածան-ծածան,
Կասե՞ք տողագլխի հատվածն էլ է կածան,
Ոտք չդրած հողին քանի՞ մարդ է ապրում,
Երկուսից առ մեկը երկնքում է հափրում։
Ակունքներից հեռու ի՞նչն է ահագնանում,
Անտարբերին ասեք, երես չառնի, դիցուք,
Ընկնավորի մոտ է ցավը արագանում
Քարատակի մթնում ուշաթափ ու տամուկ։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
884 | 0
13:52, 29.01.2022
1704 | 0
10:11, 21.01.2022
1557 | 0
դեպի վեր