ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ռեֆորմիստների կուսակցությունը Վազգեն Մանուկյանի միջոցառմանը չի հրավիրվել. Վահան Բաբայան
23:30, 15.11.2019
2138 | 0
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ի պատասխան տարբեր լրագրողների և օգտատերերի հարցերին ասեմ, որ Ռեֆորմիստների կուսակցությունը չի հրավիրվել Վազգեն Մանուկյանի միջոցառմանը:
Դա բացառապես այդ միջոցառման կազմակերպիչների իրավունքն է հրավիրել կամ չհրավիրել որևէ անձի կամ կազմակերպության:
Ռեֆորմիստների կուսակցությունը իմ գլխավորությամբ ողջունում է բոլոր ընդդիմադիրներին անկախ մեր հանդեպ ունեցած նրանց վերաբերմունքից:
Մենք հանդիսանում ենք Հայաստանի ընդդիմադիր դաշտի ամենաերիտասարդ կուսակցությունը և պայքարելու ենք ժողովրդավար, ազգային և տնտեսապես զարգացած ու անվտանգ պետություն ունենալու համար»:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր