ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Նիդերլանդներում ցուցադրվում են Հայկական գինիներ
05:13, 26.11.2019
2216 | 0

Նիդերլանդներում ցուցադրվում են Հայկական գինիներ






Նոյեմբերի 23-ին Ռոտեդրամի սրտում գտնվող Design Studio Armeni նորաձևության սրահում տեղի ունեցավ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության, Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Royal Beverages (Drinkrituals) ընկերության կողմից կազմակերպած հայկական գինու համտես-շնոհրանդես, որին ներկա էին Ռոտերդամի հյուրանոցների, ռեստորանների և մասնագիտացված խանութների ներկայացուցիչներ, մշակութային և գործարար շրջանակների, հայ համայնքի անդամներ։

Ողջունելով ներկաներին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Tigran Balayan շնորհակալություն հայտնեց Maison d'Armeni-ի հիմնադիրներին հայկական գինիների համտեսը հյուրընկալելու և հրաշալի մթնոլորտ պարգևելու համար։ «Հայկական կոնյակը հայտնի է ողջ աշխարհում, այժմ մեր նպատակն է նույն համբավը բերել հայկական գինուն, քանի որ այն իր որակական հատկանիշներով կարող է գոհացնել ամենախստապահանջ մարդկանց։ Պատահական չէ, որ 6100 տարվա վաղեմություն ունեցող աշխարհի առաջին գինու արտադրամասը հայտնաբերվել է Հայաստանում», ասաց դեսպան Բալայանը։

Հայաստանի դեսպանի բնորոշմամբ այն փաստը, որ Նիդերլանդներ հայկական գինու արտահանումը մի քանի տարվա մեջ շեշտակիորեն աճել է և անցյալ տարվա տվյալներով կազմում է 15000 շիշ վկայում է, որ կա մեծ ներուժ ու նման միջոցառումները նպաստում են այդ ներուժի բացահայտմանը։

Այնուհետև Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջազգային կապերի վարչության ղեկավար Լիանա Աբելյանը ներկայացրեց Հայաստանում գինեգործության պատմությունը, գինեգործության տարածաշրջաններն ու գինու տեսակները։
Ջազի հնչյունների ներքո հայկական գինու համտեսի մասնակիցները հնարավորություն ունեցան այն օգտվելու հայկական խոհանոցի խորտիկներով։

Էստաֆետն ընդունել է Հաագան: Նոյեմբերի 25-ին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հայկական գինիների շնորհանդես տեղի ունեցավ Հաագայի Crown Plaza հյուրանոցում ։
Հայկական գինիների շքահանդեսը Նիդերլանդներում շարունակվում է:
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
307 | 0
00:09, 09.03.2024
862 | 0
դեպի վեր