«Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագիրը կրկին անդրադարձել է Նիդերլանդներին
«Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագիրն այս անգամ Նիդերլանդներին նվիրված 3 ֆիլմ է թողարկել: Նախ երկու մասով անդրադարձել է Ամստերդամին, հետո` պատմել է Հաագայի մասին: Ֆիլմերում մեկնաբանություններով հանդես է եկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, որ «Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագիրը նախկինում էլ է հաղորդումներ պատրաստել` նվիրված Նիդերլանդներին ու հայ համայնքին: |