ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ի՞նչ պլաններ ունի Լավրովը. Վահան Բաբայն
15:55, 03.12.2019
2097 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ի՞նչ պլաններ ունի Լավրովը

Բրատիսլավայում վաղը՝ դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի սպասվող հանդիպման արդյունքներով ակնկալվում է հնգակողմ հայտարարության ընդունում:

Չափազանց կարևոր է, թե ի՞նչ է ուզում ասել Լավրովը «Ես ամեն կերպ կողմ եմ ղարաբաղյան համայնքների միջեւ կապերի վերահաստատմանը» նախադասությամբ կամ այս միտքը
«ԼՂ-ի ամբողջ բնակչությունը պետք է որոշի՝ ինչպես ապրել հետագայում»

Արցախում այսօր չկա այլ համայնք, հետևաբար սա նշանակում է, ադրբեջանցիների վերադարձ, հետևաբար դա նշանակում է հայկական զորքերի դուրս բերում և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում և որոշ ժամանակ անց կրկին հանրաքվե:

Ու եթե այս ամենը առաջարկվում է մեզ առանց Արցախին հստակ կարգավիճակ տալու, պատկերացնում՞եք չէ սա ինչ է նշանակում»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր